Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անունից շնորհավորում եմ Լիդիան Արմենիայի գործընկերներին Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման առթիվ։ Սա ոչ միայն Լիդիանի, այլև ամբողջ ոլորտի և Հայաստանի Հանրապետության կարևորագույն ձեռքբերումն է։ Վստահ եմ, որ Ամուլսարի ծրագրի` երկար սպասված գործարկումը շոշափելի տնտեսական օգուտ կբերի երկրին, նաև զգալի կամրագրի Հայաստանը արդյունավետ ներդրումային ուղղությունների համաշխարհային քարտեզի վրա։ Ոլորտի ներսում գործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանը ...
Կարդալ ավելին »In Slider
Ամուլսարում վերսկսվել են շինարարական աշխատանքները
Լիդիան Արմենիան տեղեկացնում է Ամուլսարում շինարարական աշխատանքների վերսկսման մասին: Այս պահին Ամուլսարի տարածքում արդեն իսկ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ, ներգրավված է 10 կապալառու ընկերություն հանքի տարբեր ենթակառուցվածքների շինարարությունն ավարտին հասցնելու համար: Ընկերությունը վերահաստատում է իր պարտավորվածությունը հանքի շինարարությունն ու շահագործումն իրականացնել բնապահպանական կառավարման և աշխատանքային անվտանգության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան, ինչպես դա արել է նախկինում: Ամուլսարի հանքավայրի շահագործումը զգալի ...
Կարդալ ավելին »Պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 9.3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 131,178.0 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 9.3%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 8.7%-ով և կազմել 5,854 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 10.8%-ով՝ կազմելով 7,069.4 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 34.2%-ով և կազմել 1,484.4 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն ...
Կարդալ ավելին »Պատրաստի մետաղական արտադրանքների ներմուծման վրա 6 ամիս ժամկետով տուրք կդրվի
Կառավարությունը հերթական նիստին ընդունեց Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին որոշման նախագիծը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի՝ այն բխում է վերջերս Ազգային ժողովի ընդունած մի որոշումից, ըստ որի՝ ՀՀ 3-րդ երկրներից ներմուծվող յուրաքանչյուր 1 տոննա մետաղական արտադրանքի համար սահմանվում էր 29 հազար դրամի չափով տուրք: «Ինչո՞ւ ենք սահմանել այդ տուրքը. որովհետև Կառավարության ...
Կարդալ ավելին »Պաշտպանության ծախսերն աճել են․ պետբյուջեն՝ ըստ գործառական խմբերի
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հունիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,472,344.9 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 19․4% աճ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 6․4%-ով և կազմել 328,660.6 մլն ՀՀ դրամ։ Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 80.4%-ով և կազմել 322,154.7 ...
Կարդալ ավելին »112 մլրդ դրամի պարտատոմս․ AMX-ն ամփոփել է բորսայական տվյալները
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2025 թվականի հուլիս ամսվա շուկայական տվյալները։ Ամիսը ցույց է տվել դինամիկ առևտրային միջավայր՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։ Հուլիսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շուրջ 112 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս: Իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 48 գործարք՝ շուրջ 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով: Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 60% ...
Կարդալ ավելին »Սիգարետի արտադրությունն աճել է 42․8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 23,447.2 մլն հատ սիգարետ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 42․8%-ով։ Հիշեցնենք, որ 2024թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 5․4%-ով և կազմել 36,940.1 մլն հատ։ 2023թ․-ին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել էր 22.5%-ով և կազմել 35,044.3 մլն հատ։ 2022թ․-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ ...
Կարդալ ավելին »Պետբյուջեի եկամուտները կազմել են 1,43 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-հունիսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,433 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 189.4 մլրդ դրամով կամ 15.2%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,472 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 19.4%-ով կամ 239.6 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա այն նվազել է 50.2 մլրդ դրամով և ...
Կարդալ ավելին »Ֆիզանձանց անվամբ արտերկրից փոխանցումները կազմել են 451,3 մլն դոլար
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2025թ.-ի հունիս ամսին կազմել է 451.3 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. հունիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի անկում 14.8 մլն դոլարով կամ 3.4%-ով։ Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2025թ.-ի հունիսին արձանագրվել է 375.4 մլն դոլար ցուցանիշ։ 2024թ. հունիսի համեմատ արձանագրվել է ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերությունը՝ «ներսից». ԶՊՄԿ-ն ու CaseKey-ն ուսանողներին մոտեցնում են ոլորտին․ banks
Թե ինչպիսին է հանքարդյունաբերությունն իրական արտադրական միջավայրում, ուսանողները կարող են բացահայտել «ներսից»: CaseKey Academy-ի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) համագործակցությունը հնարավորություն է տալիս նրանց դուրս գալ տեսական գիտելիքներից, ձեռք բերել իրական պատկերացում ու կիրառելի պրակտիկ փորձ։ Հուլիսի 30-ին CaseKey կրթական մրցույթի մասնակից ուսանողները Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության գործունեության, կառավարման եւ կայունության վերաբերյալ վերլուծություններ լսեցին անմիջապես կոմբինատի ղեկավարներից, ինչպես նաեւ հնարավորություն ունեցան իրենց ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ