Հասարակություն

Ռուսաստանի ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանին հայտնել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հաշտեցման գործընթացը։ Այդ ՌԴ ԱԳՆ-ի տարածել է հաղորդագրություն։ «Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայից մարդու իրավունքների խախտումների մասին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց։  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։ Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների ...

Կարդալ ավելին »

Վիեննայում կայացել է Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Վիեննայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Վիեննա մեկնարկել է Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցով, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հանդիպումը և հայտարարությունները մամուլի համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:

Կարդալ ավելին »

Տավուշի Կոթի գյուղը մանկական պուրակ կունենա

 Տավուշի մարզի Կոթի գյուղը շուտով մանկական պուրակ կունենա, և յուրաքանչյուր տարվա Վարդավառին նախորդող օրը կնշվի  որպես Կոթիի օր։  Մանկական պուրակի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է հուլիսի 22-ին: Մանկական այգին կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։ Միջոցառման սկզբում իրենց գեղեցիկ երաժշտական և պարային համարներով հանդես կգան Կոթիի շնորհաշատ երիտասարդները։ Հնարավոր կլինի վայելել նաև Ռուբեն Հախվերդյանի, Աղասի Իսպիրյանի, Միհրան Ծառուկյանի, Սեկուի և ...

Կարդալ ավելին »

Արաբկիրում բացվել է քաղաքացիների սպասարկման նոր կենտրոն

Արաբկիրի բնակիչներն այսուհետ վճարումներ կկատարեն քաղաքացիների սպասարկման նոր սրահում: Վարչական շրջանի շենքում բացված սպասարկման միասնական կենտրոնում բնակիչները նաև իրենց դիմումները կներկայացնեն: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ «Սպասարկման սրահը գործելու է «Մեկ պատուհանի» սկզբունքով: Հարկերով և սենյակներով մտնելու փոխարեն բնակիչները մեկ տեղում կկատարեն իրենց վճարումները» ,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Հայկ ...

Կարդալ ավելին »

Բողոքի ակցիա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց

Երևանում այսօր՝ հուլիսի 18-ին, շարունակվում են ի պաշտպանության Արցախի մեկնարկած ակցիաները։ Քաղաքացիներն այժմ ակցիա են իրականացնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ են։ Ակցիայի մասնակիցները հորդորում են Ադրբեջանից պահանջել՝ «Բացել կյանքի ճանապարհը»։

Կարդալ ավելին »

Հայ-Ռուսական համալսարանի Կոնֆերանսը գիտխորհրդի նոր կազմ է ընտրել

Հայ-Ռուսական համալսարանում հուլիսի 17-ին կայացել է բոլոր կատեգորիաների աշխատողների և սովորողների Ընդհանուր ժողովը (Կոնֆերանսը)՝ Հայ-Ռուսական համալսարանի Գիտական խորհրդի նոր կազմն ընտրելու օրակարգով։ Ընդհանուր ժողովին մասնակցել է 276 պատվիրակ՝ ընտրված համալսարանի տարբեր կառուցվածքային ստորաբաժանումներից, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմերից։ Այդ մասին տեղեկացրին Հայ-Ռուսական համալսարանից։ «Հունիսին Հայ-Ռուսական համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրների առաջարկությամբ ու ՀՌՀ-ում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններից հետո ՀՌՀ-ի գործող Գիտխորհուրդը որոշում էր կայացրել ...

Կարդալ ավելին »

Արտաշատ-Շահումյան ճանապարհին բախվել են 4 մեքենա. կա 16 տուժած

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 18-ին, ժամը 00։42-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW», «Ford Transit », «Mercedes-Benz», «Infiniti» եւ «GAZel» մակնիշների ավտոմեքենաները․ ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի     համապատասխանում իրականությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »
ajax-loader