Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայինները: «Ռուսական երկաթուղիների» ղեկավարության անունից ՀԿԵ–ին օգնության են ուղարկվել տարբեր պրոֆիլի 35 մասնագետներ և ղեկավարներ ՝ ուղու ինժեներներ, գեոդեզիստներ, տեխնիկայի մեքենավարներ: Նրանք ներգրավված են ենթակառուցվածքի ավերված ամենախնդրահարույց հատվածներում և նախաձեռնողական կարգով ղեկավարում են վերականգնողական աշխատանքներում ներգրավված խմբերը։ Վրացի երկաթուղայինները շարժակազմ և մասնագետներ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Պաշտպանության ծախսերը նվազել են, առողջապահությանը՝ աճել
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 817,126.2 մլն դրամ։ 2023 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 31.9 % աճ։ 2024թ.-ի ապրիլ ամսին ծախսերը կազմել են 291,252.4 մլն դրամ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 121.7%-ով և կազմել 237,804.5 ...
Կարդալ ավելին »Գինու արտադրությունը նվազել է 13.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,036.5 հազար լիտր գինի, որից 393.0 հազար լիտրը փրփրուն՝ «շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 13.4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 17.3%-ով։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 41.6%-ով և կազմել 471.9 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել ...
Կարդալ ավելին »Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է 0.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-մայիս ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 0.8%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ չի փոփոխվել։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ նվազել են 5.1%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2023թ.-ի հունվարի-մայիսի համեմատ աճել են 7.1%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2023թ.-ի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.5%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի ...
Կարդալ ավելին »Երևանում անցկացվում է բռնցքամարտի միջազգային բաց առաջնություն
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-15-ը մայրաքաղաքում կանցկացնի «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։Մասնակցության հայտ են ներկայացրել Բուլղարիայի, Իրանի, Լատվիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի շուրջ 150 մարզիկ: Մրցումների սկիզբը՝ ժամը 13.00-ին, «Դինամո» մարզադահլիճում:
Կարդալ ավելին »Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
Հայաստանում 2024 թվականին կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ: Այդ մասին հայտնում են «Գիտուժ» նախաձեռնության գրասենյակից, մանրամասնելով, որ Գիտության շաբաթը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, գիտությունը դարձնել հրապուրիչ երիտասարդների համար, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի ...
Կարդալ ավելին »IP հասցե՝ դատական վերահսկողությամբ․ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ
Կառավարությունը կսահմանի կիբեռհանցագործությունների ցանկ՝ առանձին հավելվածի տեսքով։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Կառավարությունը կսահմանի կիբեռհանցագործությունների ցանկ՝ առանձին հավելվածի տեսքով, որը թույլ կտա թե՛ միջազգային մակարդակներում, թե՛ նաև ներպետական մակարդակներում նույնականացնել կիբեռհանցագործությունները։ Ցանկը բխում է մեր միջազգային պարտավորություններից, դրանք Բուդապեշտի կոնվենցիայով նախատեսված հանցագործություններն են»,- ասաց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ երկրորդ փոփոխությունը ...
Կարդալ ավելին »Foodex Saudi-2024․ հայ արտադրողները ներկա կլինեն միջազգային ցուցահանդեսին
Սեպտեմբերի 16-19-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում կանցկացվի «Foodex Saudi-2024» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքների ցուցահանդեսը, որի հիմնական ոլորտներն են սննդի և խմիչքի արդյունաբերությունը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, ցուցահանդեսի գլխավոր միջոցառումն է՝ «Խոհարարների Համաշխարհային Ասոցիացիա»- ի և Սաուդյան Արաբիայի խոհարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված պրոֆեսիոնալ խոհարարների մրցույթը։ «Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի 863,439.3 մլն դրամ եկամուտների 95.98%-ը կամ 828,756.2 մլն դրամը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. ԱԱՀ ծավալները 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 3.54%-ով և կազմել` 215,138.90 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 9.04%-ով և կազմել` 37,109.90 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 3.55%-ով և կազմել` 206,630.10 մլն ...
Կարդալ ավելին »Հացի արտադրությունն աճել է 2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 89,050.9 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2%-ով։ Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը նվազել է 19.6%-ով և կազմել 45 392.1 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը նվազել է 4.2%-ով և կազմել 593.4 տոննա։ Մակարոնեղենի արտադրությունն աճել է 23.8%-ով և կազմել 2,192.9 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը նվազել է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ