Երևանի քաղաքապետարանի թեժ գծի ահազանգերի թիվը նվազել է, ինչը պայմանավորված է առաջին իսկ զանգից քաղաքացիներին պատասխանելու հանգամանքով։ Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նախորդ տարեվերջին ներկայացված զեկույցի համաձայն՝ մեկ ամսվա կտրվածքով զանգերի բաժինը ստացել էր 25788 զանգ, սպասարկվել էր 18203 քաղաքացի: Առաջին զանգից սպասարկվել էր զանգահարող քաղաքացիների 60 տոկոսը, հետադարձով՝ 40 տոկոսը: Նախորդ մեկ ամսվա ընթացքում բաժինը ստացել ...
Կարդալ ավելին »Լուրեր
Երևանում «Օդալեն-2»-ի հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի գլխավոր տեսուչներն իրականացրել են ստուգում «Օդալեն-2» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան, Եղվարդի խճուղի), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում. կառույցներն ապահովված չեն եղել բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխանակությամբ սանհանգույցներով` միացված գործող ...
Կարդալ ավելին »Ջրային փրկարարները գետն ընկած մեքենայից երկու դի են դուրս բերել. մեկը 13-ամյա աղջիկ է
Հունիսի 8-ին` ժամը 22:26-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի մոտ, «ԳԱԶելը» բախվել է բետոնե արգելապատնեշին և ընկել Հրազդան գետը: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: «Ժամը 22:59-ին Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայությունից հայտնել են, որ ջրային փրկարարները գետն ընկած մեքենայից դուրս են բերել մոտ 13 տարեկան աղջկա և մոտ 40 տարեկան ...
Կարդալ ավելին »Վաղը մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը
Վաղը՝ հունիսի 11-ին, մեկնարկում է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլը: Տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։ Նշվում է, որ քննական առաջին օրը հանրապետությունում 1176 դիմորդ քիմիա է հանձնելու, 259-ը՝ ռուսերեն (2023-ին այդ թվերը եղել են 1210 և 313 համապատասխանաբար): Մարզերում քիմիա է հանձնելու 677, Երևանում՝ 499 հոգի: «Ռուսաց լեզու հանձնողները մարզերում 199-ն են, Երևանում՝ 60-ը: Գործելու ...
Կարդալ ավելին »Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում
Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ Հաղորդվում է, որ մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: «Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 530 հազար 535 ուղևոր: Գիծ է դուրս բերվել 2962 շարժակազմ, որից 550-ը երեք վագոնանի, 1384-ը երկու վագոնանի և 1028-ը մեկ վագոնանի։ Նախատեսված ուղևորափոխադրումը՝ 514 հազար 267 ուղևոր, կատարողականը՝ ...
Կարդալ ավելին »Սպшնություն՝ Մաշտոցի պողոտայում. գիշերը մի խումբ անձանց միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ հունիսի 10-ին, սպանություն, խուլիգանություն և մարմնական վնասվածք պատճառելու դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, հաղորդում է Shamshyan.com-ը: ...
Կարդալ ավելին »Այսօրվանից մեկնարկում է առաջին դասարանցիների հայտագրումը. ԿԳՄՍՆ
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի երեք փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։ Հունիսի 10-ից հայտագրումը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք ունեն որոշակի արտոնություններ և կտևի մինչև հունիսի 23-ը ներառյալ։ Հարկ է նշել, որ արտոնություններից կարող են ...
Կարդալ ավելին »Մոլախաղերի կազմակերպիչները պետք է պետբյուջե վճարեն 10 տոկոս եկամտահարկ
Հայաստանում մոլախաղերի կազմակերպիչները, ավելի քան 5 մլն դրամ շահման դեպքում, պետք է պետական բյուջե վճարեն 10 տոկոս եկամտահարկ։ Այդ մասին Ազգային ժողովում՝ տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստին, երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունիսի 10-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Նրա խոսքով՝ խաղային բիզնեսի ոլորտը ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին սպասվում է անձրև և կարկուտ
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ինչպես տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրությունից, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում, անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Երևանում հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, ...
Կարդալ ավելին »Զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշար` Հաղթանակ գյուղում
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղում կայացավ զոհված ազատամարտիկներին նվիրված ֆուտբոլի 31_րդ հուշամրցաշարի առաջնությունը։ Եզրափակիչ խաղում միմյանց դեմ պայքարեցին Այրումի և Կողբի թիմերը։ Ծավալված համառ պայքարի հիմնական և լրացուցիչ ժամանակում խաղն ավարտվեց 3։3 հաշվով։ Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, հյուրեր Հանրապետության տարբեր մարզերից։ «Դուք այս խաղով հավերժացնում եք ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ