Լուրեր

Մոսկվայի «Օստանկինո»-ում կայացել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի համերգը

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի «Օստանկինո» համերգասրահում կայացել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի համերգը՝ Մոսկվայում գործող հայ ավանդական «Նժդեհ» ու «Կայծ» պարախմբերի մասնակցությամբ։  Համերգի ընթացքում հնչել են նաեւ Պարույր Սեւակի և Համո Սահյանի պոեզիայից պատառիկներ՝ նվիրված մեծանուն գրողների 100 և 110-ամյակներին։ Փոխանցելով ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն ազգային ...

Կարդալ ավելին »

Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջին անգամ նորոգվել է 1975-1977 թվականներին. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այս անգամ այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։ Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Խորհրդային տարիներին եկեղեցին երկար ...

Կարդալ ավելին »

Հունիսի 12-ին վերանորոգումից հետո իր դռները կբացի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր՝ հունիսի 10-ին, մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը ներկայացրեց հունիսին մայրաքաղաքում անցկացված և անցկացվելիք մշակութային միջոցառումները։ «Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Երևանի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը պատմական իրադարձություն է հայ և համաշխարհային դասական կատարողական արվեստում: Տասնամյակների կենսագրություն ունեցող պրոֆեսիոնալ և շատ նվագախմբերի համար նույնիսկ դժվարին համարվող բարդագույն ծրագրով հանդես կգա Երևանի քաղաքապետարանի ...

Կարդալ ավելին »

Մեկ շաբաթում գրանցվել է 614 դեպք, որից 165-ը՝ արտակարգ. 15 ինքնասպանության փորձ, 5 թունավորում, 86 հրդեհ

Հունիսի 3-9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 614 դեպք, որից 165-ը՝ արտակարգ: «Մասնավորապես՝ հրդեհի՝ 86, փլուզման, դժբախտ պատահարի, զինամթերքի հայտնաբերման՝ 3-ական, սողանքի, պայթյունի, տեղատարափ անձրևի, ջրահեղձման, քարաթափման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 2-ական, օձի նկատման՝ 108, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 15, թունավորման՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 61, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 186, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 41, հրդեհի ...

Կարդալ ավելին »

Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին: Վերջինս մայրաքաղաքում է քաղաքապետի հրավերով՝ հունիսի 10-ին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով:   Քաղաքապետարանից հայտնում են, որ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջութակահարին՝ պատանի երաժիշտներին նման բացառիկ հնարավորություն տալու համար:  Խոսելով Երևանի ջերմ հյուրընկալության մասին իր տպավորություններից՝  Ավգուստին Հադելիխը նշել է, որ ինքը ևս ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ու կանեփի թփեր

Մայիսի 29-ին` գիշերվա ժամը 1:15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 19-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին, իսկ մեքենան` պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթով կանաչավուն զանգված: Մեքենայում հայտնաբերվել է նույն զանգվածով ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Կիրանցի, Ոսկեպարի և Աճարկուտի վանքեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզի մի շարք հուշարձաններ: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մշտադիտարկումն իրականացվել է ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու, նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողության և առաջացած խնդիրները քննարկելու նպատակով։ Մասնագիտական խումբն այցելել է Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայում հակամարտությունը դադարեցնելու համար

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ տարածաշրջան կատարելիք այցի նախաշեմին Վաշինգտոնին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին ճնշում գործադրել օկուպանտի վրա՝ դադարեցնելու պատերազմը Գազայի հատվածում», – ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: Նա հավելել ...

Կարդալ ավելին »

Գողությունը հաղորդում տված տանտերն էր արել. նա այդ փողով խաղադրույքներ էր կատարել

Հունիսի 3-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Սասունիկ գյուղի բնակիչ 44-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ տնից փող են գողացել։ Ոստիկանությունից հայտնում են, որ Աշտարակի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14-ից 16.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը դռան բանալին ակնհայտ տեսանելի վայրից վերցնելով՝ դուռը բացել, մտել էր տուն և հյուրասենյակի պահարանից գողացել 1 միլիոն 200 հազար դրամ։ ...

Կարդալ ավելին »

Գտնվում ենք Հայաստան-Հնդկաստան ուժեղ երկխոսության և անընդհատ աճող ամուր կապերի կառուցման ճանապարհին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներս իմ գործընկեր և լավ ընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Քանի որ մենք գտնվում ենք Հայաստան-Հնդկաստան ուժեղ երկխոսության և մեր ազգերի միջև անընդհատ աճող ամուր կապերի կառուցման ճանապարհին, ես անհամբեր սպասում եմ՝ շարունակելու համատեղ աշխատանքն այս նպատակներին և դրանցից ավելիին հասնելու ...

Կարդալ ավելին »
ajax-loader