Լուրեր

Վաղ ամուսնության խնդիրը վերաբերվում է ոչ միայն եզդիական համայնքին. Բաքոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է Հայաստանում ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների։ Բաքոյանն իր հեղինակած նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց Ազգային ժողովի լիագումար նիստում։ Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքային շեմը 18 տարեկանն է, բայց կան բացառություններ, երբ 16 և 17 տարեկաններում անձը կարող է ամուսնանալ, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ԼՂ-ի կուտակային համակարգի մասնակից անձանց հնարավորություն կտրվի Հայաստանի կենսաթոշակային ֆոնդեր տեղափոխել իրենց կենսաթոշակային խնայողությունները:  «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքում լրացում ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայող Հուսեյնովի մարմինը հայտնաբերել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննութ գյուղի մոտակայքում։ Դեպքի առնչությամբ իրականացվում է նախաքննություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հունիսի 10-ին հայտնել էր, որ երկրի զինված ուժերի զինծառայող Ջեյհուն Թոֆիգ օղլու Հուսեյնովը հունիսի 9-ինանհետ կորել է Հայաստանի ...

Կարդալ ավելին »

2023-24-ին սովորող 171 եզդի աղջիկ դուրս է եկել հանրակրթական դպրոցից. պատգամավոր

2023-24 թվականների ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորող ազգությամբ եզդի 1319 աղջկանից 171 դուրս է եկել կրթական համակարգից։  Այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության տրամադրած տվյալները: «Երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու շարժն առավել ակնհայտ է ավագ դպրոցներում։ Մասնավորապես՝ 10-րդ դասարանում նախորդ տարիների համեմատ նկատվում է 52,7 տոկոսի չափով նվազում, 11-րդ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 11-06-24

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.67%-ով և կազմել 77.65 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.13%-ով և կազմել 81.45 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 11-06-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 18494.89 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.35%-ով և կազմել 7893.98 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 8228.48 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 1130.91 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 11-06-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 38868.04 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 5360.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 17192.53 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 11-06-24

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 2321.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.01%-ով և կազմել 29.35 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 965.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք. արգելափակվել են մեքենաներ

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 2606 կմ-ի պիկետ 1 և 2620-րդ կմ-ի պիկետ 4 և 5 հատվածներում։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ սելավային հոսքի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել էր, մի շարք մեքենաներ՝ արգելափակվել։ Տվյալ հատվածում իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացվել է ջրաբերուկը ...

Կարդալ ավելին »

Հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 452 դեպք

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: Հաստատվել է կարմրուկով վարակման 452 դեպք, որից 272-ը՝ երեխա, 180-ը՝ մեծահասակ: 4 մարդ հոսպիտալացված է:

Կարդալ ավելին »
ajax-loader