Axios. ՀԴԲ-ն հայտնաբերել է 2,4 հազար գաղտնի գրառում Քենեդու սպանության մասին

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հայտնաբերել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության շուրջ 2,4 հազար գրառում, որոնք նախկինում չեն տրամադրվել պաշտոնական հանձնաժողովին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«ՀԴԲ-ն հայտնաբերել է նախագահ Քենեդիի սպանության հետ կապված մոտ 2,4 հազար գրառում, որոնք երբեք չեն տրամադրվել հանձնաժողովին, որին հանձնարարված էր ուսումնասիրել եւ հրապարակել այդ փաստաթղթերը»,- հայտնել է պորտալը։ «Այս դեռ գաղտնի գրառումները պարունակվում են 14 000 էջ փաստաթղթերում, որոնք ՀԴԲ-ն հայտնաբերել է [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի հունվարի 23-ի հրամանագրով նախաձեռնված հետաքննության ընթացքում»,- նշվել է հրապարակման մեջ։

Ինչպես տեղեկացրել են պարբերականի զրուցակիցները, Սպիտակ տունն այդ փաստաթղթերի գոյության մասին տեղեկացել է անցյալ շաբաթ։ Axios-ը նաեւ նշել է, որ երեք աղբյուրները, որոնք պորտալին հայտնել են այսդգրառումների գոյության մասին, իրենք չեն տեսել փաստաթղթերը։

ajax-loader