Տեսանյութերի խմբագրման կամ 3D մոդելավորման համար իդեալական նոթբուք փնտրելը հեծտ գործ չէ։ Մի կողմից օգտատերերին պետք է առավելագույն արտադրողականություն, մյուս կողից՝ շարժունակություն։
Խնդիրն այն է, որ ոչ բոլոր նոթբուքերը կարող են համապատասխանել այս հատկանիշներին և հաճախ պետք է փոխզիջումների գնալ: Այսօր կանդրադառնանք ProArt P16-ին՝ ASUS ապրանքանիշի նոր պրոդուկտին: Այս նոթբուքը նախատեսված է հատուկ նրանց համար, ովքեր սովոր չեն քչով բավարարվել և ակնկալում են առավելագույն արդյունավետություն:
Եկեք հասկանանք, ինչն է ProArt P16-ը դարձնում իդեալական լուծում ստեղծագործող մասնագետների համար:
Հուսալի կառուցվածք և էրգոնոմիկա
Հաճախ շարժման մեջ գտնվող կոնտենտ ստեղծողների համար շարժական և ամուր նոթբուք ունենալը շատ կարևոր է, որպեսզի նրանք կարողանան աշխատել նկարահանումների և նախագծերի վրա տարբեր միջավայրերում: ProArt P16-ի բարակ մետաղական կորպուսի հաստությունն ընդամենը 14,9 մմ է և այն կշռում է 1,85 կգ, ինչի շնորհիվ հեշտությամբ տեղավորվում է փոքրիկ պայուսակում կամ ուսապարկում: Նոթբուքն ունի մինիմալիստական դիզայն. այն սև գույնի է, իսկ կափարիչի վրա տեղադրված է ProArt լոգոն:
Ամուր կրունկի և չկեղտոտվող մակերեսի շնորհիվ ProArt P16-ը շատ դիմացկուն է, իսկ MIL-STD 810H ռազմական ստանդարտին համապատասխանելը հաստատում է սարքի ամրությունը: Նոթբուքը փորձարկվում են վիբրացիայի, փոշու և տարբեր ջերմաստիճանային պայմաններում աշխատելու համար:
Նոթբուքը հագեցած է մեմբրանային ստեղնաշարով՝ ստեղների 1,7 մմ սեղման խորությամբ և բավականին մեծ թաչփադով: ProArt P16-ը բացելիս անմիջապես նկատում են երկու նորամուծություն: Նախևառաջ, այստեղ տեղադրված է հատուկ ստեղ Copilot AI օգնականին կանչելու համար: Եվ վերջապես, թաչփադի վրա երևում է կլոր DialPad անիվ․ այն ստեղծագործական հավելվածները կառավարելու համար նախատեսված գործիք է, որին առավել մանրամասն կանդրադառնանք ստորև:
Ստեղծագործելու համար արդյունավետ նոթբուք
Հզոր վիդեո քարտը և պրոցեսորը առանցքային դեր են խաղում դիզայներների կամ վիդեո խմբագիրների բարդ ծրագրերի դեպքում։
Նման առաջադրանքների համար կարևոր է ընտրել բարձր բնութագրերով պրոցեսոր: Այս մոդելում տեղադրված է նորագույն AMD Ryzen AI 9 HX 370-ը՝ 12 միջուկով և ներկառուցված 50 TOPS նեյրոնային պրոցեսորով՝ AI-ի հետ կապված առաջադրանքների արագ կատարման համար:
ProArt P16-ում տեղադրված GeForce RTX 4070 քարտը նորագույն գրաֆիկական համակարգ է: Իրական ժամանակում ճառագայթների հետագծումը և AI տեխնոլոգիաների աջակցությունը թույլ է տալիս ստեղծել վիզուալ էֆեկտներ և բարձր արագությամբ ցուցադրել կինոմատոգրաֆիկ որակի պատկեր: Վիդեոքարտն ունի 8 ԳԲ GDDR6 վիդեո հիշողություն, ինչը ընդլայնում է նոթբուքի հնարավորությունները՝ խոշոր նախագծերի հետ աշխատելիս։
Պրոցեսորի և վիդեո քարտի նման հզոր տանդեմի շնորհիվ ProArt P16-ը հիանալի կաշխատի մեծ ռեսուրսներ պահանջող ծրագրերում: Բազմաֆունկցիոնալ և արագ աշխատանքի համար հասանելի են 32 կամ 64 ԳԲ օպերատիվ հիշողությամբ կոնֆիգուրացիաներ, որոնք կարող է ընտրել օգտատերը:
Վայելեք բոլոր գույները OLED էկրանի վրա
Այնպիսի ստեղծագործական առաջադրանքների համար, ինչպիսիք են գրաֆիկական դիզայնը, տեսանյութերի կամ լուսանկարների խմբագրումը, նոթբուքի էկրանը պետք է ապահովի բարձր կետայնություն, ճշգրիտ գունային վերարտադրություն և հարուստ գունային գամմա: Այս առումով ProArt P16-ի OLED էկրանն իդեալական ընտրություն է։ Այս սարքի 16 դյույմանոց ASUS Lumina OLED սենսորային դիսփլեյն ապահովում է գունային անհավանական ճշգրտություն և մանրամասն, իրական պատկեր:
Պատկերացրեք, որ պետք է շտկեք լուսանկարի գույները թույլ լուսավորություն ունեցող սենյակում աշխատելու ժամանակ: Նախ, OLED-ն ապահովում է հարուստ գունային գամմա, որը կազմում է DCI-P3 տարածության 100%-ը: Հատկապես ուշագրավ է սևի հստակ երանգները․ մոխրագույն փայլքեր չկան, սև ֆոնն իսկապես սև կլինի: Բացի դրանից, այս էկրանի առավելությունն այն է, որ գույնի ճշգրտությունը կախված չէ պայծառության մակարդակից: Եվ վերջապես, ցանկացած պայմաններում աշխատելու համար նոթբուքն ունի սենսոր, որն ավտոմատ կերպով կարգավորում է էկրանի պարամետրերը՝ շրջակա լույսի պայծառության և ջերմաստիճանի փոփոխություններին համապատասխան:
OLED էկրանի մեկ այլ առավելությունն այն է, որ այն 70%-ով պակաս կապույտ լույս է արձակում, ինչը նվազեցնում է աչքերի լարվածությունը և թույլ է տալիս երկար աշխատել նոթբուքի վրա:
Գերազանց պատկերի հետ մեկտեղ արտադրողներն առաջարկում են հստակ ձայն Harman Kardon-ի մասնագետներից: Բարձրախոսները տեղադրված են ստեղնաշարի երկու կողմիցմ: Վեց ներկառուցված ստերեո բարձրախոսներն ապահովում են բյուրեղյա մաքուր ձայն՝ հզոր, խորը բասերով: Dolby Atmos տարածական աուդիո էֆեկտների աջակցության շնորհիվ ձայնը դառնում է ավելի հստակ։
AI-ի աջակցությամբ հավելվածները
Արհեստական բանականությունն օգտատերերի ամենօրյա գործառույթների անբաժանելի մասն է դարձել: Նոր ProArt P16-ը ներկայացնում է AI հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ ստեղծագործական գործընթացները պարզեցնելու համար:
Թիվ մեկ գործիքը StoryCube մեդիա պատկերասրահն է, որը թույլ է տալիս ակնթարթորեն որոնել, արտահանել և պահեստավորել լուսանկարներն ու տեսանյութերը ինչպես ամպային, այնպես էլ տեղական պահեստում:
Մեկ այլ կարևոր հավելված MuseTree-ն է՝ AI-ի միջոցով պատկերներ ստեղծելու համար: Նույնիսկ առանց ինտերնետ կապի, կարող եք մուտքագրել բանալի բառ և ստեղծագործել: Հավելվածն առաջարկում է նկարներ, իսկ օգտատերը կարող է խմբավորե դրանքլ, ավելացնել նոր պատկերներ և ստեղծել տարբեր կոնցեպցիաներ:
Ի հավելումն արհեստական բանականության օգտագործմամբ կրեատիվ լուծումների, ASUS-ն առաջարկում է AI-ով աշխատող AiSense վեբ-տեսախցիկ, որն աջակցում է ադատիվ մթեցմանը և էկրանի խավարմանը, հետևում է օգտատիրոջ հայացքին և անհրաժեշտության դեպքում ավտոմատ կերպով արգելափակում է համակարգը: 3DNR համակարգը նաև ապահովում է բարձրորակ աղմուկի նվազեցում և լուսավորության շտկում տեսանյութեր ձայնագրելու ժամանակ:
Նոթբուքում տեղադրված է սեփական ծրագրակազմ՝ ProArt Creator Hub, որը հանդիսանում է կարգավորումների կենտրոն: Այստեղ կարող եք վերահսկել տարբեր պարամետրեր, ներառյալ՝ արտադրողականությունը և գույները: Արտադրողները տրամադրել են նաև DialPad գործիքը․ թաչփադի վրա անմիջապես կնկատեք անիվը, որը թույլ է տալիս հեշտությամբ աշխատել համատեղելի հավելվածների հետ: Օգտատերը կարող է փոխել կարգավորումները և ավելացնել պարամետրերը՝ կախված նախագծից և ծրագրից, որի հետ այժմ աշխատում է: Օրինակ՝ հարմար է օգտագործել Adobe Premiere Pro ծրագրում աշխատելիս:
Մինչև Copilot+ մակարդակ օպերացիոն համակարգի արդիականացումից հետո, օգտատերերին հասանելի կլինեն AI-ով աշխատող այլ գործառույթները, ներառյալ՝ խելացի Recall որոնումը, Live Captions-ը՝ տարբեր լեզուներից ենթագրերի թարգմանությունը, և տեսազանգերի ժամանակ պատկերի բարելավման գործառույթը՝ Windows Studio Effects-ը:
Ինչո՞վ է ProArt P16-ը տարբերվում գրասենյակային նոթբուքներից
ProArt P16-ը հագեցած է բոլոր բնութագրերով, որոք անհրաժեշտ են ծանր ծրագրեր օգտագործող մասնագետներին։ Ավելի «համեստ» գրասենյակային նոթբուքը չի կարող լուծել նման առաջադրանքները։
Նշենք ProArt P16-ի առավելությունները ստեղծագործական գործունեության համար.
- հզոր գրաֆիկական պրոցեսոր
- OLED էկրանի հարուստ գունային գամմա
- բարձր արտադրողականություն և բարձր ծավալի RAM
- բազմաթիվ պորտերի շնորհիվ պրոֆեսիոնալ սարքերի աջակցություն
- ներկառուցված DialPad կարգավորիչ՝ ստեղծագործական հավելվածների համար:
ProArt P16 նոթբուք ընտրելու դեպքում փոխզիջումների գնալու կարիք չկա․ կարող եք ձեռք բերել հզոր սարք՝ կոմպակտ չափսերով և միևնույն ժամանակ գերժամանակակից էկրանով: