Չադում զինամթերքի պայթյունի զոհերի թիվը հասել է 9-ի, կա 40-ից ավելի վիրավոր

Չադի մայրաքաղաք Նջամենայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 9-ի, 46 մարդ վիրավոր է։ Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Պայթյունները տեղի են ունեցել հրդեհից հետո, որի պատճառը հայտնի չէ։ 

Չադի նախագահ Մահամաթ Դեբի Իթնոն այցելել է դեպքի վայր, ինչպես նաև հիվանդանոցներ, որտեղ բուժում են ստանում վիրավորները։ 

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, երբ բնակիչները քնած են եղել։ Ըստ ականատեսների՝ մարդիկ խուճապի են մատնվել՝ կարծելով, թե ենթարկվում են զինված հարձակման։ 

Կեսգիշերից քիչ առաջ տեղի ունեցած պայթյուններից ցնցվել են մոտակա շենքերը, տների վրա արկեր են ընկել։ 

ajax-loader