Նոր Զելանդիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Նոր Զելանդիան հակառուսական պատժամիջոցների ցուցակներում ավելացրել է 18 Ռուսաստանի և օտարերկրյա քաղաքացիների ու կազմակերպություններ, ինչպես նաև 27 նավ, որոնք, ենթադրաբար, առնչություն ունեն Ռուսաստանի Դաշնության հետ: Այդ մասին հայտարարել է Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը։

«Պատժամիջոցներն ուղղված են այն սուբյեկտների դեմ, որոնք առնչություն ունեն ռուսաստանյան ռազմարդյունաբերական համալիրի հետ, Հյուսիսային Կորեայից, Իրանից և Բելառուսից կողմնակիցների դեմ», – արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Փիթերսը հավելել է, որ սահմանափակումները վերաբերում են նաև «ՌԴ-ի հետ առնչություն ունեցող նավերին»։

Նշվում է նաև, որ 2022 թ. մարտից ի վեր Վելինգտոնը պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 1800 անձանց, ռուսաստանյան կազմակերպությունների ու նավերի նկատմամբ,  ինչպես նաև մի շարք սահմանել է առևտրային պատժամիջոցներ։

ajax-loader