Արաս Օզբիլիսն ընդգրկվել է «Ուրարտուի» մարզչական շտաբում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մարզչական աշխատանքի է անցնում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ուրարտու» ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն Արաս Օզբիլիսը տեղափոխվել է հիմնական թիմի մարզչական շտաբ։

Արաս Օզբիլիսը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականին՝ «Այաքս»-ի կազմում: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կուբան», Մոսկվայի «Սպարտակ», «Բեշիկթաշ», «Ռայո Վալենկանո», Տիրասպոլի «Շերիֆ», «Վիլհելմ 2», Երևանի «Փյունիկ» և «Ուրարտու» ակումբներում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում մասնակցել է 41 խաղի` դառնալով 6 գոլի հեղինակ: 

ajax-loader