Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով վաղվանից՝ հունիսի 17-ից, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արգիշտիի փողոցում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես՝ Արգիշտիփողոցում՝ Երևանիքաղաքապետարանին հարողճանապարհահատվածում, երեքերթևեկելի գոտիներից միջինըկառանձնացվի հասարակական տրանսպորտի համար, իսկերրորդերթևեկելի գոտին՝հետադարձկատարողների համար:
Արգիշտիիփղոոցում՝ «Նոյ» գործարանի և «Վիվասել Արմենիա» ՓԲ ընկերության գրասենյակին հարող հատվածում երթևեկությունը դեպի «Հաղթանակի» կամուրջ կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիով, որոնցից առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել դեպի «Հաղթանակի» կամուրջ և Մաշտոցի պողոտա, իսկ երկրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար: Այդ գոտուց հնարավոր կլինի կատարել ձախ շրջադարձ դեպի Ոսկերիչների փողոց: Հակառակ ուղղությամբ՝ «Հաղթանակի» կամրջից դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով, որոնցից առաջինը կառանձնացվի հասարակական տրանսպորտի համար. այդ ճանապարհահատվածում կտեղադրվի հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառ:
Արգիշտիիփողոցի՝ «Երևան» պլազայինհարողհատվածում, ձախեզրայիներթևեկելի գոտինկառանձնացվի հասարակական տրանսպորտի համար:
Միաժամանակ Խորհրդարանի փողոցի կողմից կթույլատրվի մուտքը միայն Արգիշտիի փողոցի առաջին երթևեկելի գոտի: