Logistics and import export Theme of Stockmarket and financial economic background

Տնտեսական ակտիվության արգելակումն ուղեկցվում է արտաքին առևտրի անկմամբ

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-ապրիլին խիստ դանդաղել է՝ հասնելով տարեկան 4,4%-ի (2024թ. նույն ժամանակահատվածի 13,2%-ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև ծանրակշիռ անկում։

Վիճակագրության համաձայն՝ 2025թ. հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվության աճի նման արտահայտված արգելակումն առավելապես բխել է արդյունաբերության հատվածի տարեկան դինամիկայի վատթարացումից՝ 26,1% աճից մինչև 16,1% անկում, և առևտրի ոլորտի աճի խիստ դանդաղումից՝ 26,7%-ից մինչև 5,2% ։

Ընդ որում, ծառայությունների ոլորտին հաջողվել է արագացնել տարեկան աճը՝ 3,9% – ից մինչեւ 9,9%, ինչը դիտվել է նաև շինարարության ոլորտում՝ 13,7%-ից մինչեւ 15%։ Որոշ չափով ակտիվացել է էներգահամալիրը, որի աճը լճացման 0,4%-ից արագացել է մինչև 4,9%:

ajax-loader