Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից

Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից: Այդ մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի ստորագրած որոշումից:

«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ
հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի
նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,- նշված է որոշման մեջ:

Նշենք, որ Արամ Հովհաննիսյանը վերոնշյալ պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի հունվարի 9-ին:

ajax-loader