Իսպանիայի վարչապետը հայտնել է ԵՄ զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հանդես է եկել եվրոպական բանակի ստեղծման օգտին՝ տարածաշրջանում խաղաղությունը երաշխավորելու համար։

«Այսօր մենք բախվում ենք նոր ճգնաժամի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ): Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի է բարդացել, այդ թվում՝ կապված Դոնալդ Թրամփի իշխանության վերադարձով ԱՄՆ գծի փոփոխության հետ։

«Այն, ինչ մենք պետք է անենք, եվրոպական բանակ, 27 երկրների համայնքային ուժ ստեղծելն է, որը ղեկավարվելու է նույն դրոշի ներքո եւ նույն շահերով»,- ասել է նա։ «Միայն այս կերպ մենք կդառնանք իսկական միություն եւ կերաշխավորենք կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում»:

ajax-loader