2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացվի «Մանուշյանական
շաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին եւ ֆրանսիական դիմադրության
շարժման նրա զինակիցներին եւ նպատակ ունի վերաիմաստավորել Մանուշյանի
ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ
եւ խթանել ֆրանսիական եւ հայկական պատմամշակութային երկխոսությունը։
Միջոցառումների շարքը, որն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ եւ քննարկումներ, կկազմակերպվի Երեւանում եւ Արտաշատում։
Նախագիծն իրականացվում է «ՍԱԹԷ–ԱԹՂԸ» թատերական միության եւ «ԱՐՏ – ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական Միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի եւ Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ եւ հովանու ներքո։

Նախագծի աջակիցներն են՝ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության
դեսպանությունը եւ ֆրանսիական ինստիտուտը, Առլեամ եւ Առլեամ Աերո, Քարֆուր
ընկերությունները։
Նախագծի գործընկերներն են՝ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի
պետական թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը,
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական
ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի կինոգործիչների միությունը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ֆրանսիայի Պանթեոնը, «Ռոժէ Վիոլե» պատկերասրահը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, «Ալեֆ» հրատարակչատունը։