Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն ու ռուբլին թանկացել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 12-ին, կազմել է 396.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 411.39 դրամ (աճել է 2.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  493.44 դրամ (աճել է 3.32 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.22 դրամ (աճել է 0.9 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-395 դրամով, վաճառվում է 398-400 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 403-408 դրամով, վաճառվում է 414-418 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.10-4.15 դրամով, վաճառվում է 4.28-4.50 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 398.5 դրամով:

Եվրոն գնվում է 411 դրամով, վաճառվում է 415 դրամով:

Ռուբլին գնվում է 4.12 դրամով, վաճառվում է 4.20 դրամով:

ajax-loader