600-ով ավելացվել է էլեկտրական մեքենաների՝ արտոնյալ ներմուծման քվոտան

Կառավարությունը որոշեց իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված  էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը: Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս տարի մեր քաղաքացիների կողմից աննախադեպ ակտիվություն է եղել։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ 7400 մեքենաների սահմանաչափն անցել է, և կարիք կա 600 հատ նորից բաշխելու։

Վերլուծություն ենք արել և տեսել ենք, որ 71 տոկոսը մեքենաների ֆիզիկական անձինք են ներմուծում և 28,6 տոկոսը միայն իրավաբանական անձինք։ Հիմա այն մեքենաները, որոնք սպասում են, որպեսզի իրենք զրո տոկոսով մաքսազերծվեն, նրանց մեծամասնությունը հենց ֆիզիկական անձանց է պատկանում և առաջարկում ենք 600 սահմանաչափի հնարավորությունից մեր քաղաքացիները ևս օգտվեն»,- ասաց Գևորգ Պապոյանը։

ajax-loader