Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) սպանել կամ վիրավորել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական թևի զինյալների 60 %-ին, Քնեսեթում հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ Ննախարարի խոսքերն է մեջբերում The Jerusalem Post պարբերականը։
Գալանտը նշել է, որ Իսրայելը ցրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի 24 գումարտակների մեծ մասը պատերազմի սկզբում։
«ԻՊԲ-ի գործողությունները, որոնք մինչ այժմ հանգեցրել են ավելի քան 14 000 ահաբեկիչների ոչնչացման և ՀԱՄԱՍ-ի ռազմական շրջանակների փլուզման, իրականում իմ ասածի վկայությունն է. ամեն ինչ կարվի՝ համաձայն օրենքի և գործառնական կարիքներին համապատասխան», – ասել է նա։
Իսրայելի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում զինվորագրման ծանուցումներ կուղարկվեն որոշ ծայրահեղ ուղղափառ հրեաների, որոնք նախկինում ազատված էին Իսրայելի բանակում ծառայությունից։
Իսրայելի Գերագույն դատարանը հունիսին որոշում էր կայացրել, որի համաձայն Պաշտպանության նախարարությունը պետք է վերջ դներ պարտադիր զինվորական ծառայությունից ծայրահեղ ուղղափառ հրեաների ազատմանը։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թ․ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 38 200 մարդ է զոհվել։