Օգոստոսի 30-ի երեկոյան հանրապետության տարբեր մասերում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Հարավարեւմտյան քամին կուժգնանա՝ 17-20 մ/վրկ։ Արմավիրի մարզում, Կոտայքի եւ Արագածոտնի նախալեռներում երեկոյան ժամերին քամին կուժգնանա՝ 14-18 մ/վրկ։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժեղանա՝ 14-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +33+35։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +24+29,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +24+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+16+18, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +22+25,
Լոռիում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+26,
Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +24+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+15+19, ցերեկը՝ +30+34,
Արարատում գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +34+36,
Արմավիրում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+17+19, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +28+31,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +24+26։