Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 19-ին ժամը 00։21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի մոտ այրվում է ավտոմեքենա։
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ., ծնված 1990 թ․) Աղավնատուն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամարի սյանը և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։40-ին, մարվել՝ 00։49-ին։ Այրվել է ավտոմեքենան․ սրահում հայտնաբերվել են վարորդի և ուղևոր Գ. Ս.-ի (ծնված 1990 թ․) դիերը։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։