ԿԲ-ն շրջանառում է նոր հուշադրամներ

ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» եւ «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամները:

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին Ազնավուրին շնորհված Հայրենիքի շքանշանն է՝ հավերժության նշանի ֆոնին: Դարձերեսին Շառլ Ազնավուրի դիմապատկերն է` հավերժության նշանի ֆոնին, Հայաստանի եւ Ֆրանսիայի դրոշների միաձուլվող պատկերը:

Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը`1000 դրամ
Մետաղը/հարգը` արծաթ 9250
Քաշը` 33,6 գ
Տրամագիծը` 40,0 մմ
Որակը` պրուֆ
Դրամաշուրթը` ատամնավոր
Թողարկման քանակը` 1000 հատ
Թողարկման տարեթիվը` 2024

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին Քոչարի «Մելինեի դիմանկարը» գեղանկարն է (1930 թ.) եւ «Էրեբունի-Երեւան» տարածանկարը (1968 թ.): Դարձերեսին Երվանդ Քոչարի դիմապատկերն է, դրվագ «Պատերազմի արհավիրքը» կտավից (1962 թ.) եւ «Մելամաղձություն» քանդակը (1959 թ.):

Էսքիզների հեղինակը Կարեն Մելիքյանն է: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը` 100 դրամ
Մետաղը/հարգը` արծաթ 9250
Քաշը` 28,28 գ
Չափը` 28,0 x 40,0 մմ
Որակը` լավացված
Դրամաշուրթը` հարթ
Թողարկման քանակը` 500 հատ
Թողարկման տարեթիվը` 2024

ajax-loader