Մոսկովյան փողոցի առանձին հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 23:00-07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փողոցի՝ Մոսկովյան փ. – Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. – Թումանյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 

Քաղաքապետարանից վարորդներին հորդորում են աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում:

ajax-loader