Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` օգոստոսի 8-9-ը և 12-ին՝ կեսօրից հետո, 11-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնել են՝ Երևան քաղաքում՝ օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։

ajax-loader