Այն համախմբել է Առողջապահության նախարարության խորհրդատուներին, Առողջապահության նախարարության և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալները, և առցանց ողջունել է ԵԽ մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը:
Օրակարգում են եղել Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու առավելությունները, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը:
Աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել ԱՆ խորհրդատուների հետ առողջապահության բնագավառի հիմնական բժշկական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների ցանկերի մասին հրամանի նախագծի, ինչպես նաև դրանց մասնագիտական բնութագրերի վերաբերյալ:
Քննարկման են ներկայացվել առողջության համապարփակ ապահովագրության ծառայությունների փաթեթը և ընդհանուր առմամբ` առողջապահության ոլորտում քաղաքականության առաջնահերթությունները:
Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի աջակցությամբ: