Ի՞նչ անել, երբ սմարթֆոնը «շոգում» է․ պաշտպանություն գերտաքացումից

Սմարթֆոնների գերտաքացումն առավել արդիական է դառնում հատկապես շոգ եղանակին, և օգտատերերը մշտապես կանգնում են խնդրի առաջ, թե ինչպես լուծել այս հարցը։ Ռուս հայտնի բլոգեր Վալենտին Պետուխովը (հայտնի է որպես Wylsacom) մի քանի խորհուրդ է ներկայացել, թե ինչպես կարելի է ամռանը գերտաքացած սմարթֆոնն արագ սառեցնել։

«Ցավոք սրտի, արևի տակ սմարթֆոնների գերտաքացման խնդիրը գոյություն ունի արդեն մի քանի տարի։ Եվ առհասարակ գերտաքացումը: Այնպես որ, պետք է ձեզ անմիջապես հանգստացնեմ. ոչ, սա խոտան չէ»,- գրել է նա՝ արձագանքելով բաժանորդներից մեկին:  

Բլոգերը առաջին հերթին խորհուրդ է տվել հրաժարվել պատյաններից, որպեսզի սմարթֆոնը չտաքանա մինչև անհարմար ջերմաստիճանի։ Նրա խոսքով՝ առանց պատյանի ջերմությունն ավելի լավ է ցրվում։ Ըստ Պետուխովի՝ պատյաններից հրաժարվելն առավել կարևոր է պրոցեսորի և մարտկոցի համար պահանջկոտ առաջադրանքներ կատարելու ժամանակ, ինչպես օրինակ՝ տեսանկարահանումը:

«Երկրորդ՝ օգտագործեք «էներգախնայողության» ռեժիմը, երբ հեռախոսը գտնվում է սպասման ռեժիմում: Այն ինտերնետից բովանդակություն չի ներբեռնի, պրոցեսորի հաճախությունը կնվազի, ուստի նրա համար ավելի հեշտ կլինի»,- նշել է Պետուխովը:

Եթե ​​գերտաքացումն արդեն տեղի է ունեցել, բլոգերը խորհուրդ է տվել անջատել սմարթֆոնը։ Նրա խոսքով՝ բառացիորեն մի քանի րոպեն բավական կլինի, որպեսզի սարքը սառի։ Բացի դրանից՝ ըստ նրա, վատ չի լինի, եթե սմարթֆոնի վրա ինչ-որ սառը բան դրվի։

«Երբ շոգում եք, ի՞նչ եք անում: Ճիշտ է, ձեզ զովացնում եք կա՛մ դրսից (օդորակիչով), կա՛մ ներսից (սառույցով ջրով): Մենք չենք մտնի հեռախոսի ներս, բայց դրսի ցանկացած սառը մակերես օգտակար կլինի: Նույնիսկ սառույցի մեջ դնելը, թեկուզ արմատական, բայց գործունակ լուծում է»,- գրել է նա։

ajax-loader