Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները մարզերում հանդիպել են տնտեսվարողների հետ

Հանրապետության մարզերում տեղի են ունեցել Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների խորհրդատվական հանդիպումները գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողների հետ։

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Արմավիրի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Լոռու մարզի մի շարք համայնքներում կայացած հանդիպումների ընթացքում տնտեսվարողներին են ներկայացվել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի պայմաններն ու դիմելու ընթացակարգը, դրանցում կատարված փոփոխություններն ու լրամշակումները։

Քննարկումների ընթացքում ոլորտի պատասխանատուները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ նրանց հուզող հարցերի վերաբերյալ։

Հավելենք, որ մարզային հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։ 

ajax-loader