ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի բասկետբոլիստների ընդհանուր աշխատավարձը մոտ կես միլիարդ դոլար է

Փարիզի Օլիմպիական խաղերի համար ԱՄՆ-ի հավաքականի ներկայացրած կազմի բասկետբոլիստների ընդհանուր տարեկան աշխատավարձը կազմում է մոտ կես միլիարդ դոլար, հաղորդում է Fadeaway World-ը։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի աստղերը կլինեն Փարիզի Խաղերի ամենահարուստ մասնակիցները։

Ստեֆեն Կարի («Գոլդեն Սթեյթ»)` 55,7 միլիոն դոլար տարեկան աշխատավարձ

Քեւին Դյուրանտ («Ֆինիքս Սանզ»)՝ 51,1 միլիոն դոլար

Ջոել Էմբիիդ («Ֆիլադելֆիա Սիքսերզ»)՝ 51,4 միլիոն դոլար

Դեւին Բուքեր («Ֆինիքս Սանզ»)՝ 49,2 միլիոն դոլար

Լեբրոն Ջեյմս («Լոս Անջելես Լեյքերս»)՝ 48,7 միլիոն դոլար

Էնթոնի Դեւիս («Լոս Անջելես Լեյքերս»)՝ 43,2 միլիոն դոլար

Էնթոնի Էդվարդս («Մինեսոտա Թիմբերվուլվազ»)՝ 42,1 միլիոն դոլար

Թայրիզ Հալիբյերթոն («Ինդիանա Փեյսերս»)՝ 42,1 միլիոն դոլար

Ջեյսոն Թեյտում («Բոստոն Սելթիքս»)՝ 34,8 միլիոն դոլար

Բեմ Ադեբայո («Մայամի Հիթ»)՝ 34,8 միլիոն դոլար

Ջրու Հոլիդեյ («Բոստոն Սելթիքս»)՝ 30 միլիոն դոլար

Դերիք Ուայթ («Բոստոն Սելթիքս»)՝ 28,1 միլիոն դոլար

ajax-loader