ԶՊՄԿ այցելուների թիվը գերազանցել է նախորդ 5 տարվա ցուցանիշը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է հանքարդյունաբերությամբ հետաքրքրված ուսանողների, դասախոսների և գիտաշխատողների, հայտնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։

Հյուսիսային և Եվրոպական համալսարաններից ժամանած հյուրերը հրահանգավորումից հետո շրջել են ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացել հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում և հարստացուցիչ ֆաբրիկայում ընթացող աշխատանքային գործընթացներին:

Ընթացիկ տարում ընկերության այցելուների թիվը գերազանցել է 2018-2023թթ. ընթացքում հյուրերի ընդհանուր թիվը:

ajax-loader