Զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշար` Հաղթանակ գյուղում

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ գյուղում կայացավ զոհված ազատամարտիկներին նվիրված ֆուտբոլի 31_րդ հուշամրցաշարի առաջնությունը։

Եզրափակիչ խաղում միմյանց դեմ պայքարեցին Այրումի և Կողբի թիմերը։ Ծավալված համառ պայքարի հիմնական և լրացուցիչ ժամանակում խաղն ավարտվեց 3։3 հաշվով։

Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, հյուրեր Հանրապետության տարբեր մարզերից։

«Դուք այս խաղով հավերժացնում եք արցախյան պատերազմներում զոհված մեր զինվորների, սպաների, ազատամարտիկների հիշատակը, որոնք իրենց կյանքը չխնայեցին հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման»,_ ասաց Շիրակ Թորոսյանը։

Հետխաղյա 11 մետրանոցների արդյունքում հաղթեցին այրումցիները։ Շնորհավորում ենք հաղթող թիմին և Կողբի թիմին` գեղեցիկ խաղ ցուցադրելու համար։

ajax-loader