Երևանում մարտի 13-17-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։
Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Տավուշի մարզում օդի ջերմաստիճանը մարտի 17-ին կհասնի +27 աստիճանի:
Մարզերում մարտի 13-17-ը նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5 մ/վ: