Ճապոնիայում ոսկու գինը 3-րդ օրն է՝ առավելագույնն է․ պատճառն ամերիկյան SVB-ի սնանկացումն է

Ճապոնիայում ոսկու գինը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է պատմական առավելագույն ցուցանիշները: Դրա պատճառն այն է, որ ԱՄՆ խոշորագույն բանկերից մեկի՝ Silicon Valley Bank-ի (SVB), ինչպես նաև Signature Bank-ի սնանկացումից հետո աճել է ներդրողների հետաքրքրությունը ոսկու նկատմամբ։ Այդ մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով թրեյդերների և սակարկությունների տվյալները։

Երկրում թանկարժեք մետաղների խոշորագույն արտադրողներից և վաճառողներից մեկը՝ Tanaka Kikinzoku ընկերությունը, այսօր 1 գրամ ոսկու մանրածախ գինը սահմանել է 9100 իեն (մոտ 67,71 դոլար): Այսպիսով, այս ցուցանիշը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է պատմական առավելագույնը. մարտի 13-ին ոսկու 1 գրամի գինը եղել Է 9000 իեն, իսկ մարտի 14-ին՝ 9050 իեն: Մինչդեռ 2024 թ.-ի փետրվարին ոսկու մատակարարման ֆյուչերսների արժեքն Օսակայի ապրանքային բորսայում այսօր առավոտյան կանգ է առել 8197 իենի (60,99 դոլարի) մակարդակում՝ թարմացնելով անցած տարվա ապրիլին սահմանված առավելագույն ցուցանիշը:

Մարտի 10-ին ԱՄՆ-ի՝ մեծությամբ 16-րդ բանկը՝ SVB-ն, հայտարարել էր սնանկացման մասին։ Սիլիկոնային հովտի ձեռնարկությունների առաջատար վարկատուներից մեկը սնանկացել Է երկու օրից էլ քիչ ժամանակում:

Դա դարձել Է ԱՄՆ-ում բանկի ամենամեծ սնանակացումը 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր: Բացիա յդ, մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Նյու Յորքի նահանգի կարգավորող մարմինը որոշել է փակել Signature Bank-ը՝ համակարգային ռիսկերի բացառման համար: Չնայած սրան՝ Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ի բանկային հատվածը կայուն է, և 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամի սցենարները չեն կրկնվի։

ajax-loader