Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է 3 սանտիմետրով

2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա նիշը։

Ինչպես տեղեկացանք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 39 միլիոն 964 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ 2025 թվականի հունվարից մինչ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 93 միլիոն 889 հազար խորանարդ մետր ջուր։ 

ajax-loader