Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 298 879 դրամ

2025թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 298,879 դրամ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.7% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․2%-ով և կազմել 219,542 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․4%-ով և կազմել 330,270 դրամ։

ajax-loader