FILE PHOTO: Ukrainian service members unpack Javelin anti-tank missiles, delivered by plane as part of the U.S. military support package for Ukraine, at the Boryspil International Airport outside Kyiv, Ukraine February 10, 2022. REUTERS/Valentyn Ogirenko/File Photo

Լոնդոնը Կիևին կտրամադրի 285 միլիոն դոլարի օգնության լրացուցիչ փաթեթ

Մեծ Բրիտանիան 2025 թվականին Ուկրաինային ռազմական օգնության լրացուցիչ բազմամիլիոնանոց փաթեթ կուղարկի: Այդ մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին, որը դեկտեմբերի 18-ին այցելել է Կիև։

Ըստ նախարարի՝ խոսքը «225 մլն ֆունտ ստեռլինգ (284,6 մլն դոլար) գումարի նոր փաթեթի մասին է»։

Ինչպես նշում է հրատարակությունը, Հիլին, որը հանդիպում է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովի հետ, պարզաբանել է, որ Լոնդոնը Կիևին կտրամադրի հակաօդային պաշտպանության և ռադիոէլեկտրոնային պայքարի ավելի շատ միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր և զինամթերք երկրի ռազմածովային ուժերի համար։

Հայտարարված փաթեթի շրջանակներում, ըստ նախարարի, Մեծ Բրիտանիան նաև մտադիր է «ընդլայնել ուսուցման իր առաջարկը»։

Հրապարակման համաձայն՝ Մեծ Բրիտանիայի համար Ուկրաինային աջակցելու առաջնահերթ ուղղություններից Հիլին նշել է «բրիտանացի զինվորականների կողմից ուկրաինացի զինվորների ուսուցումը և արդյունաբերական համագործակցության ընդլայնումը»։

ajax-loader