Վերին Լարսում 2000-ից ավելի բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի անցակետում կրկին կուտակումներ են:

Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալներով՝ հուլիսի 11-ի դրությամբ 2 հազար 608 բեռնատար է սպասում Վրաստանի սահմանը հատելու իր հերթին։

Պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել, որի շրջանակներում բեռնատարների մուտքը Հյուսիսային Օսիա սահմանափակվում է մինչև կայանման վայրերում տեղերի ազատումը:

ajax-loader