Կավե աղավնիներին վերածել է կենդանի թռչունների․ Հիսուսի մասին ամենավաղ գրառումները՝ 2000-ամյա եգիպտական ձեռագրերում

Փորձագետները հայտնաբերել են Հիսուսի մանկության մասին ամենավաղ գրառումները 2000 տարեկան եգիպտական ձեռագրի վերծանումից հետո։

2000-ամյա պապիրուսը պատմում է «ճնճղուկների կենդանացման» սակավ հայտնի պատմության մասին, երբ հնգամյա Մեսիան կավե աղավնիներին վերածել է կենդանի թռչունների։ Պատմությունը հայտնի է որպես «երկրորդ հրաշք»։

Վատ ձեռագիրը ստիպել է հետազոտողներին ենթադրել, որ այն, հավանաբար, գրվել է դպրոցում, դասարանական վարժության ժամանակ, կամ Եգիպտոսի կրոնական համայնքում՝ IV կամ V դարերում, համայնքն այդ ժամանակ քրիստոնեական էր։

Կարծիք կա, որ Հիսուսի հրաշքի նախնական պատմությունը գրվել է մոտ II դարում՝ որպես Թովմայի Ավետարանի մի մաս, գրքեր, որոնք մանրամասն նկարագրում են Հիսուս Նազարեթցու պատանեկությունը, որը հետագայում հանվել է Աստվածաշնչից։

Բայց մինչ այս բացահայտումը Ավետարանի ամենավաղ գրավոր օրինակը վերաբերել է 11-րդ դարին։

Մինչ այժմ պապիրուսը աննկատ էր մնացել Համբուրգի պետական եւ համալսարանական գրադարանում։ Փորձագետները DailyMail.com-ին պատմել են, որ պապիրուսը հայտնաբերել են ձեռագրերի ուսումնասիրման ժամանակ եւ տեքստում նկատել են Հիսուսի անունը։

«Կարծիք կար, որ դա առօրյա փաստաթղթի մի մասն է, որպես մասնավոր նամակ կամ գնումների ցուցակ, որովհետեւ ձեռագիրը վատն էր թվում»,- ասել է Հումբոլդտի համալսարանի տեխնոլոգիական ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Լայոշ Բերկեսը։

«Մենք առաջին անգամ տեքստում նկատեցինք «Հիսուս» բառը։ Հետո, համեմատելով այն բազմաթիվ այլ թվայնացված պապիրուսների հետ, վերծանեցինք տառերը եւ արագ հասկացանք, որ դա չի կարող սովորական առօրյա փաստաթուղթ լինել»,- ավելացրել է նա։

«Թոմվայի մանկանց Ավետարանը» (IGT) նկարագրում է Հիսուսի կյանքը 5-12 տարեկան հասակում եւ գրվել է II դարում՝ որպես նրա պատանեկության բացը լրացնելու միջոց։ Բայց այդ Ավետարանը հանվել է Աստվածաշնչից, քանի որ հավաստի չի համարվել։

Աստվածաշունչը պետք է կենտրոնանար բացառապես Հիսուսի ծառայության, հրաշքների եւ այն բանի վրա, ինչը հանգեցրել է նրա խաչվելուն։

ajax-loader