Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղի արձանի հարակից տարածքի բարեկարգման երկրորդ փուլն սկսվել է: Պատկերը կամբողջացվի մոտ 24 ամսից: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 29-ին Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նշվել է, որ Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Շենգավիթ վարչական շրջանների մի շարք փողոցներում միջին նորոգման ծրագրով իրականացվում է ֆրեզավորում: Էրեբունու Աթոյան փողոցի ասֆալտապատումն ավարտված է: Մյասնիկյան պողոտայի ասֆալտապատումը դեռ ընթացքում է, միևնույն ժամանակ մայրաքաղաքի տարբեր հասցեներում շարունակվում է փոսային նորոգումը: