ՀՀ համախառն միջազգային պահուստներն աճել են 19%-ով

Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2025 թվականի ապրիլի դրությամբ աճել են տարեկան 19%-ով կամ 408.1 մլն դոլարով (մեկ տարի առաջվա 13,3% անկման դիմաց)՝ հասնելով 3.926 մլրդ դոլարի՝ մոտենալով 2023 թվականի օգոստոսի ռեկորդային 4.220 մլրդ դոլարին։ Միայն ս.թ. առաջին եռամսյակում ՀՄՊ-ը ավելացել է 7% – ով կամ 242 մլն դոլարով (2024 թվականի առաջին  եռամսյակի 8,3% անկման դիմաց), ընդ որում, ամսական կտրվածքով աճը նախանշվել է փետրվարից՝ տեմպերի մինչև 16,5% (կամ  555 մլն դոլար) արագացմամբ: Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

Մասնավորապես, 2025թ. մարտին ՀՄՊ-ի երկնիշ տարեկան աճը պայմանավորված էր ՍԿՎ-ում արտաքին ակտիվների նույնպիսի աճով՝ 19,1%-ով, մինչև 3,924 մլրդ դոլար, ԱՄՀ-ում SDR-ի մասնաբաժնի 82,3% – ով մինչև 1,7 մլն դոլար անկման դեպքում, մինչդեռ,  մեկ տարի առաջ դիտվել է  թե առաջինի,  թե երկրորդի անկում, համապատասխանաբար, 11% – ով և 56,4% – ով ։ Նշենք, որ ՍԿՎ-ում արտաքին ակտիվների ռեկորդային մակարդակ է արձաննագրվել նաեւ 2023 թվականի օգոստոսին՝ 4,217 մլրդ դոլար, իսկ ԱՄՀ-ում SDR-ի պատմական առավելագույն՝ 2021 թվականի օգոստոսին՝ 178,2 մլն դոլար։

ajax-loader