Կոլեգիայի ընդլայնված նիստում ամփոփվել են առաջին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի կատարած աշխատանքները

Վարույթների քանակական նման ավելացումը լրջորեն ազդել է քննիչների ծանրաբեռնվածության վրա։ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունըակտիվ վարույթների կտրվածքովկազմել է 92 քրեական վարույթ՝ 2022թնույն ժամանակահատվածի 58-ի դիմաց:Ծանրաբեռնվածության նման աճի պայմաններումսակայնքննիչները կարողացել են ավարտել 14 331 քրեական վարույթորը 2022թառաջին կիսամյակի համեմատ ավելի է 6.525-ով կամ 83.5%-ով։ Ընդ որում՝ նշվածից 3.587-ը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 4.078 անձի վերաբերյալ ուղարկվել  դատարան։ Մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթների քանակն աճել է 43.5%-ովիսկ անձերի քանակը՝ 42.8%-ովԲացի այդշուրջ 37,5%-ով նվազել է մեղադրական եզրակացությունը չհաստատված և նախաքննության վերադարձված քրեական վարույթների քանակըինչը վկայում է նման ծանրաբեռնվածության պայմաններում նախաքննության որակի բարելավման մասին։

Դրական է գնահատվել նաև այն իրողությունըոր նման ծանրաբեռնվածության պայմաններում ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով քրեական հետապնդման սահմանափակված ժամկետների խախտման դեպքեր չեն արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ըստ աղբյուրի՝ կոլեգիայի նիստի ընթացքում գոհունակությամբ արձանագրվել էոր զգալի արդյունքներ են ապահովվել հանցագործություններով պետությանըհամայնքներինիրավաբանական անձանց ու քաղաքացիներին պատճառված վնասի վերականգնման գործընթացում։«Մասնավորապես՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում միայն նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով  վերականգնվել է 2 մլրդ 735 մլն ՀՀ դրամ վնասորը  2022թառաջին կիսամյակի համեմատ (1 մլրդ 598 մլն դրամավելի է 71%-ով։ Իսկ միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունումհիմնականում քննվող վարույթներովհաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 9 մլրդ 662 մլն 583 հազար ՀՀ դրամ գումար»,- հայտնում է աղբյուրը։Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանըդրական գնահատելով հանդերձ այս արդյունքըհանձնարարել է համապատասխան բոլոր վարույթներով քննության հիմնական առաջնահերթություն սահմանել հայտնաբերված՝ պետությանըհամայնքներին և քաղաքացիներին պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը։«2023թ. 1-ին կիսամյակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և դրա ենթակա ստորաբաժանումներում քննվել է ընդհանուր 17.096 քրեական վարույթդրանցից ավարտվել է 1.337-ի նախաքննությունըորից 352-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 444 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Կարճվել է 985 քրեական վարույթորից 578-ըռեաբիլիտացնողիսկ 406-ըոչ ռեաբիլիտացնողիսկ 1-ը՝ այլ հիմքով:Անդրադառնալով ՀՀ ՔԿ ԶՔԳՎում քննվող քրեական վարույթներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել էոր վերջին շրջանում զգալի արդյունքներ են արձանագրվել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներով քննություններն ավարտելու գործընթացում։ Սակայն այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտություն կա։ Նա հանձնարարել է անհետ կորած զինծառայողներին առնչվող քրեական վարույթների շրջանակներում ջանքեր գործադրել՝ նշանակված փորձաքննությունների արդյունքներն ստանալուինչպես նաև՝ այդ զինծառայողների հարազատներին հընթացս քննության արդյունքներիհնարավոր պարզվող հանգամանքների վերաբերյալ տեղեկացնելու ուղղությամբ»,- տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։Կոլեգիայի նիստին անդրադարձ է կատարվել նաև քննիչների կողմից դատավարական և կարգապահական խախտումների կանխարգելմանդրանց համար պատասխանատվության խնդիրներին։ Արգիշտի Քյարամյանը շեշտել էոր կոպիտ խախտումները շարունակելու են արժանանալ խիստ գնահատականներիինչն ուղղված է որակյալ նախաքննության ապահովմանը։Կոլեգիայի նիստի ավարտին նաև տեղի է ունեցել նորանշանակ՝ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց երդման արարողություն։

ajax-loader