This image provided by the Indian Space Research Organisation (ISRO) shows Vikram lander as seen by the navigation camera on Pragyan Rover on Aug. 30, 2023. India’s moon rover has confirmed the presence of sulfur and detected several other elements on the surface near the lunar south pole a week after the country’s historic moon landing. ISRO says the rover’s laser-induced spectroscope instrument also has detected aluminum, iron, calcium, chromium, titanium, manganese, oxygen and silicon. (Indian Space Research Organisation via AP)

Հնդկական լուսնագնացն ավարտել է 14-օրյա գիտական ​​ծրագիրը և բերվել քնի ռեժիմի․ կարթնացնեն հաջորդ լուսնային օրը

Հնդկական Pragyan լուսնագնացը, որը տիեզերական առաջին սարքն է, որ վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռում, ավարտել է հետազոտությունների և փորձերի երկշաբաթյա ծրագիրը, որից հետո այն բերվել է քնի ռեժիմի, հայտնել է Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO):

«Լուսնագնացն ավարտել է իր առաջադրանքները: Այն այժմ ապահով կայանված է և բերվել է քնի ռեժիմի»,- ասվում է X սոցցանցում (նախկինում՝ Twitter) ISRO-ի էջում արված հրապարակման մեջ:

«Ներկայում մարտկոցը լրիվ լիցքավորված է։ Արևային պանելը թեքված է այնպես, որ Արևի լույս ստանա հաջորդ արևածագի ժամանակ, որն սպասվում է 2023-ի սեպտեմբերի 22-ին: Ընդունիչը մնում է միացված»,- ասել են հնդկական տիեզերական գործակալությունից՝ հույս հայտնելով, որ ռովերին հնարավոր կլինի հաջողությամբ արթնացնել հետագա փորձարկումների համար։

Pragyan լուսնագնացը Լուսնի մակերևույթ է հասցվել օգոստոսի 23-ին հնդկական Chandrayan-3 առաքելության շրջանակում Vikram վայրէջքի մոդուլի վրա․ այն անվանվել է հայտնի գիտնական Վիկրամ Սարաբհայի անունով, որը համարվում է հնդկական տիեզերագնացության հայրը:

ISRO-ի ղեկավարի խոսքով՝ Լուսնի վրա գտնվելու ընթացքում Pragyan-ը 100 մ տարածք է անցել։ Հետազոտության ընթացքում լուսնագնացը հայտնաբերել է ծծումբ, ալյումին, երկաթ, կալցիում, քրոմ, տիտան, մանգան, թթվածին և սիլիցիում։

Օգոստոսի 23-ին հնդկական լուսնագնացն ուղարկել էր Լուսնի մակերեսի առաջին լուսանկարը, ն է ուղարկել Երկիր, իսկ օգոստոսի 28-ին Pragyan-ն ուղարկել էր առաջին տվյալները, որոնք փոխում են Լուսնի հարավային բևեռի մասին պատկերացումները։

ajax-loader