Չինաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն աճել է 130%-ով

2024 թվականի առաջին յոթ ամիսներին Չինաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը տարեկան կտրվածքով աճել է 129,9 տոկոսով՝ մինչև 17,25 միլիոն մարդ-անգամ, հայտնել է Չինաստանի Ներգաղթի ազգային վարչությունը:

Հաշվի առնելով, որ Չինաստան ժամանող օտարերկրացիների միջին օրական սպառումը կազմում է մոտ 3500 յուան, ակնկալվում է, որ դա ընդհանուր առմամբ սպառումն ուղղակիորեն կավելացնի ավելի քան 100 միլիարդ յուանով (մոտ 14 միլիարդ դոլար), գրում է Xinhua գործակալությունը:

ajax-loader