Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը։ Դրանք ուղղված են 48 ֆիզիկական եւ 35 իրավաբանական անձանց:
Meduza-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն նաեւ որոշել է ռուսական 13 բանկի անջատել SWIFT միջազգային բանկային համակարգից։
«Առաջին անգամ ԵՄ-ն արգելք է դրել Ռուսաստանից դուրս գտնվող վարկային եւ ֆինանսական հաստատությունների գործարքների վրա, որոնք օգտագործում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաղորդագրությունների համակարգը (SPFS):
Բացի այդ, պատժամիջոցների փաթեթով կասեցվում է ռուսական ութ լրատվամիջոցի լիցենզիա, որ հեռարձակվում են Եվրամիությունում:
ԵՄ-ն նաեւ ընդլայնել է արգելված ապրանքների ցանկը, որոնք նպաստում են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում: