120 միլիոն ֆերմեր ունեցող երկիրը՝ համաշխարհային պարենի մասին․ Մոդին ելքեր է գտել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, բացելով գյուղատնտեսական միջազգային համաժողովը Նյու Դելիում, ասել է, որ Հնդկաստանը, որի պարենային անվտանգությունը համաշխարհային մտահոգության առարկա էր, փոխակերպվել է մի երկրի, որը կարող է լուծումներ առաջարկել այն ապահովելու համար:

Նա հիշեցրել է, որ Հնդկաստանը վերջին անգամ 65 տարի առաջ է ընդունել գյուղատնտեսական միջազգային համաժողովը: Մոդիի խոսքով՝ այն ժամանակ հանրապետությունը նորանկախ էր՝ պարենի և գյուղատնտեսության ոլորտում ծանր իրավիճակով:

«Այսօր Հնդկաստանը պարենային ավելցուկով երկիր է՝ կաթի, ընդեղենի և համեմունքների ամենամեծ արտադրողը և հացահատիկի, մրգերի, բանջարեղենի, բամբակի, շաքարավազի, թեյի և ֆերմերային ձկների երկրորդ արտադրողը»,- Հնդկաստանի վարչապետը կարծում է, որ երկրի փորձը արժեքավոր է սննդի համակարգի վերափոխման հարցում և օգուտ կբերի աշխարհի հարավի երկրներին:

Հարավասիական հանրապետության կառավարության ղեկավարը հայտնել է, որ Հնդկաստանում կա 120 միլիոն ֆերմեր, ավելի քան 30 միլիոն կին ֆերմեր, 30 միլիոն ձկնորս և 80 միլիոն անասնաբույծ:

Նյու Դելիում գյուղատնտեսական միջազգային համաժողովի թեման է «Փոխակերպում դեպի կայուն ագրոպարենային համակարգեր»: Դրան մասնակցում է մոտ հազար պատվիրակ շուրջ 75 երկրներից:

ajax-loader