Գործադիրի որոշմամբ կֆինանսավորվեն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 1176 ծրագրի 11002 միջոցառման շրջանակներում անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 1176 ծրագրի 11002 միջոցառմամբ, վերապատրաստումների պլանի քննարկման և հաստատման շրջանակներում դասընթացների և գործուղումների գծով հավելյալ 34,327.1 հազ. դրամ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացել, որը պայմանավորված է ԻԿԱՕ-ի աուդիտի արդյունքներով բարձր արժողությամբ չնախատեսված որոշ դասընթացների, ինչպես նաև հավելյալ, արտահերթ այլ դասընթացների անցկացման և մասնագիտական վերապատրաստումների հետ:
Վերոհիշյալ խնդրի կարգավորման համար առաջարկվում է 1157․ Քաղաքային զարգացում» ծրագրի «21002. Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառումից և 1004․ Ոռոգման համակարգի առողջացում» ծրագրի «31009. Օրվա կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում» միջոցառումից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 1176. Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «11002. Աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացում» միջոցառմանը հատկացնել 34,327.1 հազ. դրամ: Միաժամանակ «1157 – 21002 Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառումից 84,900.0 հազ. դրամի նվազեցումը չի հանգեցնի հետագա վերաբաշխումների իրականացման անհրաժեշտության, իսկ «1004 – 31009 Օրվա կարգավորման ջրավազանների կառուցում և վերակառուցում» միջոցառումից գումարների հատկացումը չի հանգեցնի եռամսյակային համամասնության փոփոխության։ Հաշվարկը կատարված է հիմք ընդունելով 1-ին եռամսյակի փաստացի կատարողականը: Որոշման ընդունմամբ կֆինանսավորվեն Կոմիտեի 1176 ծրագրի 11002 միջոցառման շրջանակներում անհրաժեշտ լրացուցիչ ծախսերը։