Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 18-19-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 8-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի գողության և ինքնավնասման՝ 5-ական, հոգեկան ներգործության՝ 4, խուլիգանության՝ 3, վստահված գույքը հափշտակելու ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, պետական ունեցվածքի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենք-զինամթերքի առգրավման, դրամանենգության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, կանխամտածված սնանկության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ինքնիրավչության, ազատությունից ապօրինի զրկելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։