Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բարսելոնայի նավահանգստում առգրավել է գրեթե 1,7 տոննա կոկաին, որը բեռների հետ բերել են Կոլումբիայից։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Թմրանյութը հայտնաբերվել է հուլիսի 30-ին։ Ըստ EFE գործակալության տեղեկատվության՝ այն թաքնված է եղել շաքարավազի պարկերի արանքում՝ կոնտեյների մեջ, որը գտնվել է Կոլումբիայից ժամանած նավում:
Իսպանացի իրավապահները հետաքննությունն են անցկացրել Կոլումբիայի ազգային ոստիկանության հետ համագործակցությամբ։ Գործողության ընթացքում ձերբակալությունների մասին առայժմ չի հաղորդվել: