Զորամասի կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած երեք զինծառայողներից երկուսի մոտ կա դրական դինամիկա

ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից երկուսի առողջական վիճակի մեջ կա դրական առաջընթաց:

Այդ մասին հաըտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ ընդգծելով, եթե տղաների առողջական վիճակը նման տեմպերով բարելավվի, երկուսից մեկին, հնարավոր է, շուտով տեղափոխեն պալատ:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ տղաների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ բուժանձնակազմն անում է հնարավոր ամեն բան:

Հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։ Երեք զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց և բուժում են ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում:

ajax-loader